Արտակարգ դեպք Արարատի մարզում․ հրդեհ է բռնկվել կայանված BMW-ում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի մետրից․ այն դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ բնակավայրում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ավտոմեքենայի սեփականատերը՝ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Հ.-ն, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սերգեյ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Ղազարյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում ավտոմեքենան, որը դարձել է ոչ շահագործելի, բռնկվել է։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։