Խոշոր հրդեհ՝ Երևանում. քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար «Kamaz»-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Kamaz» մակնիշի աղբատարում։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Ստեփան Սահակյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն մեքենա ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Գրիգոր Բադալյանն ու Հովիկ Մարգարյանը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հրդեհի պատճառները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։