211652_close_icon

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Mitsubishi-ն հայտնվել է ջրահեռացման համար կառուցված հատվածում․ միայն ժամանել են փրկարարները, իսկ պարեկները հավանաբար մնացել էին «սառած»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4339 դիտում article-date 19:42 29-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Գյումրի–Երևան ավտոճանապարհի Արագածոտնի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրին կառուցված ջրահեռացման համար նախատեսված հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գրեթե 1 ժամից ավելի ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից ոչ մի պարեկ այդպես էլ չբարեհաճեց ժամանել դեպքի վայր, և միայն օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր