211652_close_icon

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում «Nissan X-Trail»-ը հայտնվել է ջրահեռացման համար կառուցված փոսում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3199 դիտում article-date 17:03 29-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Վերին Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտվել ջրահեռացման համար կառուցված՝ ճանապարհի եզրին գտնվող փոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը բժիշկների կողմից անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր