211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Հադրութի ստեղծագործական կենտրոնում». 180-ից ավելի երեխաներ խնդրանքով դիմում են Տիգրան Ավինյանին. «Օգնեք մեզ մեր ստեղծագործական աշխատանքները կատարենք ոչ գարշահոտ պայմաններում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1834 դիտում article-date 11:35 27-12-2025
Արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 46 հասցեում գործող «Հադրութի ստեղծագործական կենտրոնում»։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր է նշված կենտրոնում կոյուղատարի վնասման պատճառով տիրում է գարշահոտ վիճակ, ու կենտրոնի գրեթե բոլոր սենյակները ողողված են կեղտաջրով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կենտրոնի թե՛ աշխատակիցները, թե՛ այնտեղ հաճախող 180-ից ավելի երեխաների ծնողներ խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի վերջինը միջամտի, որ կամ Վեոլիա ջուրը, կամ համատիրությունը օգնության ձեռք մեկնեն իրենց, քանի որ արդեն չգիտեն, թե որ կառույցին դիմեն։ 10-ից ավել անգամներ դիմել են Վեոլիա ջուր, որտեղից միայն ստանում են նույն պատասխանը՝ տեղյակ ենք, հայտը գրանցված է մասնագետները կմոտենան, ու մինչ այժմ մոտենում են։ Իսկ ամբողջ տարածքում լցված կեղտաջրերը աշխատակիցներն ու ծնողները մի կերպ դույլերով հեռացնում են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդտեղ սովորող երեխաները բոլորը թե Արցախից են, թե Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից ու սովորում են անվճար հիմունքներով, սակայն քանի օր է խնդիրը չի լուծվում, ինչի համար էլ կենտրոնի աշխատանքներն ամբողջությամբ կարելի է ասել պարալիզացված են։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կենտրոնում կան երեխաների կողմից ստեղծված հարյուրավոր ստեղծագործություններ, այդ թվում նկարներ, քանդակներ և այլն ու եթե կարճ ժամանակում թերությունը չվերացվի, այդ ամենը կփչանա։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով գործին արդեն խառնվել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար  Տիգրան Գաբրիելյանի աշխատակազմից, ովքեր արդեն խոստացել են, որ շատ արագ կմոտենան կենտրոն, որպեսզի հասկանան, թե ինչպես են վթարը վերացնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր