Մինչ «Վեոլիա Ջուրը» շաբաթներ շարունակ բնակիչներին ասում էր՝ «Խնդիրը կլուծենք», Երևանի քաղաքապետի ու Մալաթիայի թաղապետի միջամտությունը իր արդյունքը տվեց․ Գագարինի փողոցում խցանված կոյուղատարերը մաքրվեցին, և գարշահոտը վերացավ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գագարինի փողոցում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը մի իսկական փորձանք են դարձել փողոցի ու հարակից սեփական տների համար։
Բնակիչները գրեթե ամեն օր խնդրի մասին ահազանգել են «Վեոլիա Ջուր», որտեղից ամեն անգամ լսել են օպերատորի նույն պատասխանը՝ «Ձեր հայտը գրանցված է, մասնագետները կմոտենան»։ Իսկ էդ մասնագետները մի քանի շաբաթներ շարունակ, ինչպես բնակիչներն էին ասում, դարձել են «Նոյի ագռավ»։
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խնդրի մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը ժամանում է նշված վայր, տեղում ծանոթանում իրավիճակին, և պարզվում է, որ իրոք այդ խնդիրը պետք է շտկվի «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից։ Բայց քանի որ «Վեոլիա Ջուրը» մշտապես պատասխանում է, թե վթարներն այնքան շատ են, գործը «հելել իրենց ուտում է», և երբ ազատվեն՝ կմոտենան ու խնդիրը կլուծեն, այս դեպքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռ․ Մխիթարյանը՝ չսպասելով, թե «Վեոլիա Ջուրը» երբ գործի կանցնի, թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ մեկ ժամվա ընթացքում խնդիրը լուծեց։
Խցանված կոյուղատարերից ինչ աղբ ասես դուրս բերվեց․ պարզապես էթիկան թույլ չի տալիս նշել։ Ու, չակերտավոր ասած, «խցանման ճարտարապետները» քաղաքացիներն են, ովքեր ինչ աղբ ասես չեն լցնում կոյուղին, իսկ երբ խցանում է լինում՝ սկսում են անհարկի մեղադրել «Վեոլիա Ջրին» ու տեղական իշխանություններին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։