211652_close_icon

Մոսկվան պատրաստվում է համագործակցել Վաշինգտոնի հետ Արկտիկայում․ Դմիտրիև

views-count997 դիտում article-date 21:45 20-12-2025
Մոսկվան մտադիր է զարգացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ Արկտիկայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է.  «Մենք պատրաստվում ենք համագործակցության ԱՄՆ-ի հետ Արկտիկայում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Դմիտրիևը հայտարարել է Ալյասկայի և Ռուսաստանի միջև միջմայրցամաքային թունելի կառուցման հեռանկարների մասին՝ օգտագործելով The Boring Company-ի տեխնոլոգիան։

Նա նշել է, որ նախագծի իրականացման համար կպահանջվի մինչև ութ միլիարդ դոլար, և որ թունելը կարող է կառուցվել ութ տարուց էլ պակաս ժամանակում։ Դմիտրիևը նաև նշել է, որ RDIF-ը ուսումնասիրել է առկա առաջարկները, այդ թվում՝ ԱՄՆ-Կանադա-Ռուսաստան-Չինաստան երկաթուղու, և կաջակցի ամենակենսունակ առաջարկին։

Նմանատիպ նյութեր