1299 դիտում
15:26 26-08-2014
Կանադան մտահոգ է Արկտիկայում Ռուսաստանի ռազմական պոտենցիալի ընդլայնման կապակցությամբ
Կանադան մտահոգ է, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական պոտենցիալն Արկտիկայում և պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել իր շահերն այնտեղ: Այս մասին դանիական Berlingske թերին տված հարցազրույցում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը:
Նա հավելել է, որ Կանադան պատրաստվում է պաշտպանել Արկտիկայում իր ինքնիշխանությունը, և եթե կարիք լինի, ապա կդիմի ուժի կիրառման: Բերդը, սակայն, հայտարարել է, որ նախընտրում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ չի համարում, թե սկսվել է նոր «Սառը պատերազմ»:
Դրա հետ մեկտեղ Կանադան կարծում է, թե Ռուսաստանը հակված չէ բանակցությունների: Ռուսաստանն ու Կանադան խնդիրներ ունեն Արկտիկայում շելֆի սահմանազատման հարցում:
Նմանատիպ նյութեր
2027 դիտում
16:04 23-03-2017
Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր միջուկային պոտենցիալի կրճատումը, սակայն՝ մասամբ. Ս. Լավրով
3022 դիտում
17:30 01-06-2017
Տնտեսական աճը նախանշվածից բարձր է լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին. Վարդան Արամյան
700 դիտում
18:09 26-01-2023
Տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
Այս բաժնից
817 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
919 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
742 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի