Աշխարհի առաջնության ավարտից հետո Տոնի Կրոսը կդառնա «Ռեալ»-ի խաղացող
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի տեղափոխությունը «Ռեալ»-ը, գրեթե ավարտված է, հայտնում է Marca-ն:
Գերմանիայի հավաքականի խաղացողը «Արքայական ակումբի» խաղացող կդառնա 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո: Գործարքի արժեքը կկազմի 25 մլն եվրո, իսկ իսպանական ակումբի հետ Տոնի կրոսի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով:
Տրանսֆերային նման ցածր գինը պայմանավորված է նրանով, որ Կրոսի պայմանագիրը «Բավարիա»-ի հետ լրանում է մեկ տարի անց: