Նագիբ Սավիրիս. Զիդանը կգլխավորի Կատարի հավաքականը՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Կատարի հավաքականը:
Ինչպես հայտնել է Եգիպտոսի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Նագիբ Սավիրիսը, ֆրանսիացի մասնագետը Կատարի ֆուտբոլի ֆեդերացիայից շքեղ առաջարկ է ստացել:
«Զիդանը կղեկավարի Կատարի ազգային հավաքականը՝ 2022թ. աշխարհի առաջնության համար: Տարեկան 50 մլն եվրո՝ 4 տարվա ընթացքում: Ամեն ինչ փողն է՞ որոշում», գրել է Սավիրիսն իր թվիթերում:
Ավելի վաղ Զիդանը հայտարարել էր, առաջիկա ժամանակներս մտադիր չէ զբացվել մարզչական գործունեությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Zidane joining qatar to coach national team for World Cup 2022. 50mn à year over 4 years ...
— Naguib Sawiris (@NaguibSawiris) May 31, 2018
Money talks ?