Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բախվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արման Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ի վարած «Ford» մակնիշի, 33-ամյա Արամ Ա․-ի վարած «Fiat» մակնիշի և 41-ամյա Ալիկ Խ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սայադ Պետրոսյանը և Ավետիս Աբրահամյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Ford»-ի վարորդը եղել է ոչ սթափ։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։