211652_close_icon
views-count2995 դիտում article-date 23:09 23-03-2026

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ «Նովելլա հոլլի» դիմաց բախվել են «Lexus»-ը, «BYD»-ն, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին՝ «Նովելլա հոլլի» դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Խ․-ի վարած «Volkswagen», Երևանի բնակիչներ 36-ամյա Դավիթ Բ․-ի վարած «BYD» մակնիշի, 39-ամյա Հովսեփ Պ․-ի վարած «Lexus» մակնիշի և 58-ամյա Արթուր Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արծրուն Բագրատյանն ու Տիգրան Օհանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։

«Nissan»-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Nissan»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկի գոտի, բախվել ավտոմեքենաներին։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր