211652_close_icon

«Հույս ունենք, որ օրվա վերջում կհասնենք համաձայնության, որը մեզ կմոտեցնի խաղաղությանը». Ուկրաինա

views-count871 դիտում article-date 20:45 15-12-2025
Վերջին երկու օրվա ընթացքում ուկրաինա-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ են եղել, գրանցվել է իրական առաջընթաց։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

«Հույս ունենք, որ օրվա վերջում կհասնենք համաձայնության, որը մեզ կմոտեցնի խաղաղությանը։ Այս պահին լրատվամիջոցներում շատ աղմուկ և անանուն ենթադրություններ կան։ Խնդրում ենք չտրվել լուրերին և սադրանքներին։ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գլխավորությամբ ամերիկյան թիմը չափազանց կառուցողականորեն աշխատում է՝ Ուկրաինային օգնելու համար գտնելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ուղին։

Ուկրաինական թիմը չափազանց շնորհակալ է նախագահ Թրամփին և նրա թիմին իրենց բոլոր ջանքերի համար»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր