211652_close_icon

«Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»․ Նիկոլ Փաշինյան

views-count1141 դիտում article-date 21:43 09-12-2025
Այս այցը պատմական է։ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։

«Գերմանիան ՀՀ հիմնական գործընկերներից է ԵՄ-ում, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ»,-նշել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, նաև՝ ԵՄ-ին։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր