211652_close_icon
views-count736 դիտում article-date 16:09 22-05-2015

Մենք շուտով կհասնենք կենսունակ համաձայնության` խուսափելով նախկին սխալներից. Հունաստանի վարչապետ

«Ես տրամադրված եմ լավատեսորեն: Հույս ունեմ, որ մենք շուտով կհասնենք կենսունակ համաձայնության, խուսափելով նախկին սխալներից», - մայիսի 22-ին Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված պլենար նիստից հետո այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Լրագրողների հետ կայացած հանդիպմանը նա հայտարարել է, որ տրամադրված է վարկատուների հետ Աթենքի շուտափույթ համաձայնության ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նախօրեին՝ գագաթնաժողովի բացման օրը Ցիպրասը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Հունաստանի իրավիճակի հետ կապված հարցերը:

Նմանատիպ նյութեր