2882 դիտում
14:19 13-11-2020
Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը
Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը: [url=https://armenpress.am/arm/news/1034762.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Թագավարության պատվիրակության հայտարարությունում:
«Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում: Հասկանալի է, որ քաղաքացիական զոհերի և տեղահանվածների թվերի աճի, ինչպես նաև COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում հրադադարը հրատապ անհրաժեշտ էր: Այս գործողությունները կկանխեն մարդկային հետագա կորուստները, և հուսանք, որ կողմերին կմոտեցնեն լիարժեք բանակցային կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ քանի մարտերը հանդարտվում են, և ձմեռը մոտենում է, իրենք երկու կողմերին էլ հորդորում են առաջնահերթ համարել հումանիտար իրավիճակը՝ հատկապես կենտրոնանալով կանանց և երեխաների կարիքների վրա: Շեշտվում է, որ և՛ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պետք է լիարժեք հասանելիություն տրվի և աջակցություն ցուցաբերվի`քաղաքացիական անձանց համար անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել պատասխանատու և բարեխղճորեն` հնարավոր դարձնելով հումանիտար օգնության շտապ մատակարարումը»,- ասված է հայտարարությունում
Միացյալ Թագավարությունը վերահաստատել է իր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես հիմնական ձևաչափի, որի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել վերջնական որևէ կարգավորում: «Դրա Մադրիդյան սկզբունքները ամուր հիմք են ստեղծում հակամարտության տևական լուծման համար, իսկ դրա կառույցները՝ դրանց իրականացման համար: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին սերտորեն համագործակցել համանախագահների հետ` հաջակցություն նրանց ջանքերի»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
1983 դիտում
18:10 10-11-2020
Իրանը ողջունել է ԼՂ-ում կրակի դադարեցումը
Այս բաժնից
1057 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
916 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1333 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է