211652_close_icon

ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցերը

views-count1123 դիտում article-date 20:45 10-12-2025
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցն են քննարկել ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները։

Միխայիլ Գալուզինի և Սամիր Շարիֆովի բանակցությունները կայացել են դեկտեմբերի 8-11-ը Բաքվում ռուս-ադրբեջանական խորհրդակցությունների ընթացքում, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Մանրամասն քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ ադրբեջանա-հայկական կարգավորումը և այդ գործընթացին ռուսական կողմից հնարավոր աջակցությունը ՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր