211652_close_icon

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 32-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3592 դիտում article-date 20:07 09-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Աղավնատուն գյուղից-Դողս գյուղ տանող ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովսեփ Հ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Գոհար Գ․-ն և 3-ամյա Ա․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։ 

 Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկազ Դալլաթյանը և Շուշանիկ Հակոբյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Արամ Ղուկասյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գոհար Գ․-ն վարորդի կինն է, իսկ 3-ամյա Ա․ Հ․-ն՝ նրանց երեխան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր