211652_close_icon

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի

views-count1438 դիտում article-date 16:00 09-12-2025
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ 

Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․
  • դժբախտ պատահարները,
  • վնասվածքները,
  • հանկարծակի հիվանդությունները,
  • բժշկական տարհանումը
  • հայրենադարձությունը։
Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։ 

Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։

Նմանատիպ նյութեր