17805 դիտում
09:31 07-03-2018
Առողջապահության նախարարությանը հրահանգվել է դադարեցնել սոցշահառուների պարտադիր ապահովագրությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց ևս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից:
Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով:
Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2844 դիտում
09:39 22-03-2017
Հրահանգվել Է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին. «Ժողովուրդ»
6556 դիտում
09:44 13-03-2018
Հրահանգվել է «զբաղվել» հանրահավաքներին մասնակցած անձանցով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
532 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
742 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
754 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»