6954 դիտում
13:23 08-09-2020
Արցախ մուտք գործելու համար ՊՇՌ թեստը պարտադիր չէ․ մուտքի և ելքի սահմանափակումները հանվում են
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր [url=http://nkrgov.am/u_files/file/%D5%8A%D5%A1%D6%80%D5%A5%D5%BF%D5%AB%20%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%20N%2062.pdf?fbclid=IwAR35tsq7-XYITZboxPajpa_5c5bBo6CH7z9rdTrip5d75j976nUAFjLml7Y]որոշումներ[/url], որոնց համաձայն հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները [url=http://nkrgov.am/u_files/file/%D5%8A%D5%A1%D6%80%D5%A5%D5%BF%D5%AB%20%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%20N%2063.pdf?fbclid=IwAR35tsq7-XYITZboxPajpa_5c5bBo6CH7z9rdTrip5d75j976nUAFjLml7Y]հանվում են[/url]: Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու է արտաքին զննություն: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու է հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը՝ կոչ անելով մեր համաքաղաքացիներին ու հյուրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ (https://bit.ly/2ZgmNgu,...
Posted by Արցախ / Տեղեկատվական շտաբ on 2020 թ. սեպտեմբերի 8, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
2883 դիտում
14:01 26-04-2020
Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մուտքի ու ելքի սահմանափակումները երկարաձգվել են
2636 դիտում
17:50 02-12-2020
Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները
Այս բաժնից
1486 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1147 դիտում
22:50 19-11-2024
Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա
1222 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան