211652_close_icon

Մի քանի աղմկահարույց քրեական գործերով հայտնի Սիլվա Համբարձումյանը ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, Մեղրիի «Տերտերասար» հանքի տարածքում գողություն է կատարվում

views-count475 դիտում article-date 11:57 09-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեղրիի «Տերտերասար» հանք «չղջիկներ» են մտել և հանքաքար են գողանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ հանքը պատկանում է «ԷՍ ԲԻ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին, իսկ դեպքի վայրում հայտնաբերել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը հաշվառված է Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս․-ի անվամբ, ավտոմեքենայում եղել է 1 հատ գեներատոր և թվով 13 պարկեր՝ հավանաբար լցված հանքանյութով:

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Գ․ Շամշյանի տեղեկություներով ոստիկանություն ահազանգողը եղել է Երևանի բնակիչ 66-ամյա Սիլվա Համբարձումյանը, նա իրավապահներին հայտնել է որ ինքը «ԷՍ ԲԻ ԳՈԼԴ» ՍՊ ընկերության տնօրենն է և սեփականատերը, նա կատարվածի մասին  ներկայացրել է գրավոր հաղորդում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր