5003 դիտում
10:05 03-05-2019
Ինչո՞ւ է Սիլվա Համբարձումյանը հսկայական գումարներ փոխանցել Վարդան Օսկանյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որևէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբևէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքել եք, թե ոչ, նրանից գումար ստացել եք, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ և ի՞նչ նպատակով»:
Պատասխան. Սիլվա Համբարձումյանի հետ երբևէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ երբևէ որևէ գործարք չեմ կնքել: Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որ եղել է իր իսկ խնդրանքով:
Իմ հիշելով՝ 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երևանում: Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը:
Դրա համար ես զանգել եմ Սիլվային, և նա զարդերի գումարը՝ 40 հազար ԱՍՆ դոլար, փոխանցել է իմ՝ Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ և տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում:
Հարց. Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 2-ին՝ 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին՝ 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին՝ 50 հազար դոլար և 2008 թվականի օգոստոսի 7-ին՝ 50 հազար դոլար: Ասացեք, թե նշված ընդհանուր 150 հազար դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ նշված գործարքում Ձեր դեկարատարության համար:
Պատասխան. Անկեղծորեն չեմ հիշում: Բայց նաև ասեմ, որ ինչպես արդեն վերևում նշել եմ, փոխանցումներից 40 հազար ԱՄՆ դոլարը Սիլվան ինձ փոխանցել է վերևում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110 հազար ԱՄՆ դոլար գումարին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
09:11 03-11-2018
Վարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ երկրից. Սիլվա Համբարձումյանը նրա անունն է տվել. «Ժողովուրդ»
4614 դիտում
10:41 22-02-2017
Սամվել Բաբայանը զրկել է Վարդան Օսկանյանին դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը