211652_close_icon

Goal-ը հրապարակել է ԱԱ-2026-ի հաղթողի գլխավոր հավակնորդների վարկանիշը

views-count1453 դիտում article-date 20:36 07-12-2025
Հեղինակավոր Goal պորտալը՝ աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունից հետո, ներկայացրել է մրցաշարը հաղթելու գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Երկրորդ տեղում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն է։ Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

Իսպանիա
Արգենտինա
Անգլիա
Պորտուգալիա
Ֆրանսիա
Գերմանիա
Նիդերլանդներ
Շվեյցարիա
Նորվեգիա
Մարոկկո

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 երկիր, որոնք բաժանված կլինեն չորս թիմից բաղկացած 12 խմբի։ Այս պահին մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել 42 թիմ։

Նմանատիպ նյութեր