211652_close_icon
views-count898 դիտում article-date 14:55 01-03-2025

Goal-ը հրապարակել է «Ոսկե գնդակ 2025»-ի գլխավոր հավակնորդների ցուցակը

Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշները։ Գրում է ArmSport-ը

Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ֆլորիան Վիրցը («Բայեր») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»):

Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակը» նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Նմանատիպ նյութեր