211652_close_icon

Ամիսներ շարունակ Կոտայքի մարզի Ակունք բնակավայրի Նոր Գյուղում խմելու ջուրը անխնա կորում է, «Վեոլիա ջուր»-ն ու վարչական ղեկավարը ցուցաբերում են քար անտարբերություն. «Հույսներս միայն Կոտայքի մարզպետն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2063 դիտում article-date 12:42 06-10-2025
Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Ակունք վարչական համայնքի Նոր Գյուղ բնակավայրի 6-րդ և 2-րդ փողոցների խաչմերուկում խմելու ջուրը դուրս է գալիս և հոսում փողոցով մեկ: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասված խողովակի և ջրի դուրս տալու ու կորելու մասին բնակիչները բազմաթիվ անգամ ահազանգել են Նոր Գյուղ վարչական բնակավայրի ղեկավարին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն հարցը ոչ միայն չեն լուծում, այլև մեկը մյուսի վրա են գցում: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են իրենց բողոքը՝ ասելով. 

«Ինչքան ժամանակ է՝ ջուրը սենց գնում-կորում է և ոչ «Վեոլիա ջրի», ոչ մեր վարչական ղեկավարի մտքով չի անցնում, որ գան, դրա դեմն առնեն: 

Հետո էլ ասում են՝ եթե նման խնդիրներ եք տեսնում, ահազանգեք: 

2 տարի է՝ ահազանգում ենք, բայց ստացվում է՝ «էշ մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի»: 
 
Լավ, միթե ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ խմելու ջուրը կորում է: 
 
Ընտանիքներ կան, որ ջրի խնդիր ունեն, բա էս դեպքում ո՞ր կառույցը պետք է այդ հարցը լուծի:
 
Մի քիչ սրտացավ եղեք:

Ամբողջ աշխարհը պայքարում է ջրի կորստի դեմ, իսկ մեզ մոտ բարձիթողի վիճակ ա, էլ չենք ասում՝ էնքան երկար էդ բաց փոսը մնաց, որ մի անգամ երեխաները հեծանիվով հայտնվել էին փոսում, ստիպված փակեցինք, հույս չունենալով, որ կգան ու կվերանցնեն: 
 
Հիմա մեր հույսը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն է, ով եթե տեղեկանա, հավատացած ենք՝ ժամերի ընթացքում մի ամբողջ բրիգադ կգա ու խնդիրը կլուծի»: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր