211652_close_icon

Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համար Թուրք լրագրողը դատվում է

views-count1522 դիտում article-date 21:21 03-12-2025
Լրագրող Թուղչե Յըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով գործ է հարուցվել: Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի հայ երիտասարդների հետ անցկացված հարցազրույցը լուսաբանող հոդվածի համար «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դեմ մեղադրանք էր առաջադրել:

Յըլմազը մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։ Նա, սակայն նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման շոշափելու համար արմատական և ազգայնական մեկի հաղորդման հիման վրա է իր դեմ գործ հարուցվել:

Նմանատիպ նյութեր