ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Նուբարաշենից դեպի Բարձրաշեն տանող՝ սողանքով հայտնի և վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի հիմնանորոգումը վերսկսվել է․ այն դադարել էր անբարենպաստ եղանակի պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ վերսկսվել են Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող ճանապարհի հենապատի կառուցման շինարարական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները սկսվել էին նախորդ տարի և մեծ թափով առաջ էին ընթանում, սակայն անբարենպաստ եղանակի, տեղացած առատ ձյան ու հորդառատ անձրևների պատճառով այն ժամանակավորապես դադարեցվել էր։
Արդեն ամբողջությամբ պատրաստ է հիմքի և հենապատի 1 շարքը, որի երկարությունը անցնում է 12 մետրը, իսկ երեկվանից սկսվել է, ինչպես շինարարներն էին նշում, 2-րդ, հետո 3-րդ և 4-րդ հարկերի հենապատերի բետոնապատումը
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ աշխատանքային ժամից հետո նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան վարչությունների պետերի հետ, և տեղում ուսումնասիրել է կատարված աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն, Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ տանող ճանապարհի Նուբարաշենի վարչական տարածքում վերսկսվել էին ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք մեկ ամիս դադարել էին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, քանի որ այդ պայմաններում աշխատանքները կլինեին ոչ արդյունավետ։
Փետրվարի 17-ին «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները վերսկսել էին աշխատանքները, և իրականացնում էին բետոնե պատնեշի հենապատի կառուցման աշխատանքները, որտեղ տեղադրվում էին հատուկ կոնստրուկցիաներ, որոնց մեջ այնուհետև տեղադրվելու էին հատուկ ջրահեռացման համար պլաստմասե ջրախողովակներ, որի միջով կուտակված անձրևաջրերը դուրս էին թափվելու, որպեսզի հենապատի և հիմքի ամրությունը չթուլանար և փլուզումներ տեղի չունենային։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում էր Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման, կամ ավելի ճիշտ՝ նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն մեծ թափով աշխատանքները առաջ է տանում։
Այսօր արդեն ակնհայտ երևում է աշխատանքի դրական արդյունքը․ այն է՝ հաստ բետոնե հիմքի վրա արդեն տեղադրվում են միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ, որոնց բարձրությունը հասնում է մոտ 11 մետրի, իսկ հենապատի երկարությունը՝ մոտ 180 մետր։
SHAMSHYAN.com–ին զանգահարած մի քանի քաղաքացիներ նշում են, թե իբրև ամրանները ամբողջովին հին են, ինչ-որ փլուզման վայրից բերված, պանելների միջից հանված «արմատուրաներ» են։ Սակայն այդ ամենը կամ անտեղյակությունից է, կամ էլ միտումնավոր փորձում են «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի վրա, ինչպես ժողովուրդն է ասում, «բոչկա գլորել»։
Աշխատանքները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ շաբաթական 2-3 անգամ ստուգում է քաղաքապետի տեղակալը, ով անգամ լուսանկարների ու տեսանյութերի տարբերակները՝ կատարված աշխատանքների մասին, ներկայացնում է քաղաքապետին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն ճանապարհաշինարարության և կամուրջների վերանորոգման ու կառուցման հարուստ փորձ ունի, իսկ աշխատակիցները աշխատում են անգամ հանգստյան օրերին, որպեսզի մեկ օր շուտ ճանապարհը բացվի։
Ֆոտոլրագրողի հարցին՝ արդյոք սողանքային հատված համարվող այդ տարածքում հետագայում նորից սողանքներ տեղի չեն ունենա, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները տեղում հայտնեցին, որ ամեն մանրուք հաշվարկված է, և իրենք առաջին հերթին աշխատում են որակի վրա։
Նույնիսկ խոստովանեցին, որ աշխատակիցներից շատերը աշխատանքի բերումով նշված ճանապարհով են միշտ հասել Երևան։
2025թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ արդեն մեծ թափով առաջ էր ընթանում Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած, ամեն անգամ վերանորոգելուց հետո կարճ ժամանակում սողանքի հետևանքով վտանգավոր ճանապարհ դարձած հատվածում ճանապարհի նոր կառուցման աշխատանքները:
Արդեն «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն սկսել էր հենապատի համար որպես հիմք հանդիսացող հատվածի բետոնապատումը, ինչից հետո մոտ 11 մետր խորությամբ հենապատ էր կառուցվելու, որի երկարությունը լինելու է 100-180 մետր, իսկ ճանապարհը ունենալու էր 7 մետր լայնություն:
2025թ․ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, երկար տարիներ անընդհատ նորոգվող, հետո նստվածք տալու հետևանքով վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի վերակառուցումը շարունակվում էր մեծ թափով։
Հսկայական աշխատանքներ են կատարվել փորման ուղղությամբ, արդեն 11 մետր խորությամբ, մոտ 80 մետր երկարությամբ փորման աշխատանքները մոտենում են ավարտին։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի