211652_close_icon

Նուբարաշենից Արարատի մարզ տանող՝ վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհը հիմնովին կառուցելու գործը մեծ թափով շարունակվում է. արդեն 11 մետր խորությամբ հենապատի համար փորման աշխատանքներն ավարտվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count1117 դիտում article-date 18:14 04-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի  մարզեր տանող, երկար տարիներ անընդհատ նորոգվող, հետո նստվածք տալու հետևանքով վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի վերակառուցումը շարունակվում է մեծ թափով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ արդեն հսկայական աշխատանքներ են կատարվել փորման ուղղությամբ, արդեն 11 մետր խորությամբ, մոտ 80 մետր երկարությամբ փորման աշխատանքները մոտենում են ավարտին։

Մի քանի օրերի ընթացքում ճանապարհաշինարարները, ովքեր այդ ոլորտում մեծ հեղինակություն են վայելում ու ունեն հարուստ փորձ, սկսելու են հենապատի կառուցման համար աշխատանքներ իրականացնել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ շաբաթ և կիրակի օրերին ճանապարհաշինարարները չեն դադարեցնում իրենց աշխատանքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ շարունակվել էր Նուբարաշեն-Արարատի մարզ, վարորդների ու քաղաքացիների համար պատուհաս դարձած, ամեն պահի փլուզման ենթակա ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 19-ին։

Ճանապարհաշինարարները արդեն ամբողջությամբ քանդել էին ճանապարհի վտանգավոր նստվածքային հատվածը և կատարում էին հողի հեռացման աշխատանքներ, ինչից հետո, մոտ 11 մետր խորությամբ և մոտ 100 մետրից ավել երկարությամբ կառուցվելու է բետոնե պատնեշ, իսկ ճանապարհը ունենալու է 7 մետր լայնություն, ինչը հնարավորություն է տալու վարորդներին առանց խոչընդոտի երթևեկել, մինչդեռ նախկինում ճանապարհի լայնությունը եղել է մոտ 4 մետր, ինչը խոչընդոտ էր առաջացնում վարորդների համար։

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն ճանապարհաշինարարները, ովքեր այդ բնագավառում ունեն մեծ հեղինակություն և երկար տարիների փորձ, հատուկ երկաթյա ամրաններով (արմատուրա) հենապատի համար կատարելու էին հյուսվածք, և հետո՝ բետոնային աշխատանքներ։

Սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ արդեն սկսվել էր Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզ տանող վարորդների համար պատուհաս դարձած, ամեն պահի փլուզման վտանգի տակ գտնվող ճանապարհի կապիտալ հիմնանորոգումը։

Սեպտեմբերի 19-ից նշված հատվածում  երթևեկությունը դադարեցվել էր և այն կգործի երբ ճանապարհաշինարարները աշխատանքները ավարտեն։

Արդեն սկսվել էր հողային շերտի և նստվածքի հետևանքով անորակ ասֆալտի հեռացման աշխատանքները, իսկ հետագայում կառուցվելու էր մոտ 40-60 մետր երկարությամբ 80 սմ-ից 1 մ լայնությամբ և 6 մետր խորությամբ պաշտպանիչ բետոնե պատնեշ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով աշխատանքների վերահսկողությունը քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականով դրվել էր փոխքաղաքապետերից  մեկի վրա, և նա կատարված աշխատանքների մասին ամեն օր պետք է քաղաքապետի զեկուցի։

Իսկ ճանապարհը հիմնանորոգող կազմակերպությունը Հայաստանում հայտնի է ճանապարհաշինարարության ոլորտում և որքան ճանապարհ, որ վերանորոգվել և վերակառուցվել այդ ընկերության կողմից, որակի տեսակետից խնդիրներ չի առաջացել։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել էր, թե Հայաստանի ճանապարհները ավելի լավն են Վաշինգտոնի ճանապարհներից։

Այն, որ Հայաստանում վերջին տարիներին ճանապարհաշինարարական ոլորտում հսկայական առաջընթաց կա, դա ակնհայտ է։ Բայց, ցավոք, կան կարևորագույն ճանապարհներ, որոնք Երևանը կապում են մարզերի հետ, գտնվում են ամենավատ, վտանգավոր ու ճանապարհատրանսպորտային պատահարներով հարսուտ հատվածներում։

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպիսի վիճակում էր գտնվում Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածը, որտեղ ճանապարհի նստվածքն արդեն այնքան էր մեծացել, որ մեկ մեքենա հազիվ էր կարողանում անցնել։

Ամեն անգամ հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը խոստանում էր, որ աշխատանքները կսկսեն, իսկ Նուբարաշենի թաղապետ Անդրանիկ Գասպարյանն էլ ճանապարհի այդ հատվածից կհեռացնի մի քանի տոննա աղբը, մինչդեռ ճանապարհն էլ ավելի էր նեղանում նստվածքի պատճառով, իսկ աղբն էլ ոչ թե հեռացվել էր, այլ տրակտորով, ինչպես ժողովուրդն էր ասում, բրդել, լցրել էին ձորը, մի մասն էլ այրել էին։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր