211652_close_icon

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշենից Բարձրաշեն տանող ճանապարհի հատվածում, որը պատուհաս էր դարձել վարորդների համար, արդեն սկսվել է հիմքի բետոնապատումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count8053 դիտում article-date 21:55 19-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ արդեն մեծ թափով առաջ է ընթանում Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած, ամեն անգամ վերանորոգելուց հետո կարճ ժամանակում սողանքի հետևանքով վտանգավոր ճանապարհ դարձած հատվածում ճանապարհի նոր կառուցման աշխատանքները:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն սկսել է հենապատի համար որպես հիմք հանդիսացող հատվածի բետոնապատումը, ինչից հետո մոտ 11 մետր խորությամբ հենապատ է կառուցվելու, որի երկարությունը լինելու է 100-180 մետր, իսկ ճանապարհը ունենալու է 7 մետր լայնություն: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, երկար տարիներ անընդհատ նորոգվող, հետո նստվածք տալու հետևանքով վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի վերակառուցումը շարունակվում էր մեծ թափով։

Հսկայական աշխատանքներ են կատարվել փորման ուղղությամբ, արդեն 11 մետր խորությամբ, մոտ 80 մետր երկարությամբ փորման աշխատանքները մոտենում են ավարտին։

Մի քանի օրերի ընթացքում ճանապարհաշինարարները, ովքեր այդ ոլորտում մեծ հեղինակություն են վայելում ու ունեն հարուստ փորձ, սկսելու են հենապատի կառուցման համար աշխատանքներ իրականացնել։

Ֆոտոլրագրողը հայտնել էր. որ անգամ շաբաթ և կիրակի օրերին ճանապարհաշինարարները չէին դադարեցնում իրենց աշխատանքը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր