211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Քարակերտում հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկում. ժամանել է Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3385 դիտում article-date 13:36 19-08-2025
Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաննեում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Քարակերտ բնակավայրի գազալցակայանի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատիներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ վերամբարձ կռունկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Խաչիկ Ռ.-ն, գազալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Գեղամ Սմբատյանի գլխավորությամբ:


Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Դեպք փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է՝ թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր