ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի տեղակայումից. Reuters
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի վերաբերյալ եվրոպական առաջարկում պատրաստակամություն է հայտնվել հրաժարվելու խաղաղ ժամանակ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի մշտական տեղակայումից: Այս մասին հայտնել է Reuters-ը նոյեմբերի 23-ին՝ հղում անելով 24 կետից բաղկացած փաստաթղթին:
Ըստ գործակալության՝ եվրոպան առաջարկում է խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի չափը սահմանափակել մինչև 800․000-ի: Կիևը նաև մի շարք երաշխիքներ կստանա Վաշինգտոնից, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, որը նախատեսում է կոլեկտիվ պաշտպանություն Դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում:
Եվրամիությունը առաջարկում է ՆԱՏՕ-ի կործանիչներ տեղակայել Լեհաստանում: ԵՄ առաջարկի համաձայն՝ Կիևը պարտավորվում է ռազմական ճանապարհով չվերադառնալ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ: Տարածքային հարցերի շուրջ բանակցությունները կսկսվեն շփման գծից: Ավելին, ԵՄ խաղաղության առաջարկը նախատեսում է, որ Ուկրաինան հակամարտության ավարտից հետո կստանա ֆինանսական փոխհատուցում սառեցված ռուսական ակտիվներից:
Նոյեմբերի 23-ին Կիևի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու կողմից նշանակված պատվիրակությունը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ, Շվեյցարիայում հանդիպել է ԵՄ3-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ հակամարտության կարգավորման ծրագիրը քննարկելու համար։