3713 դիտում
21:27 07-07-2021
Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, անկայուն է նաև վիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Փաշինյանը՝ Պուտինին
Tert.am-ը գրում է. Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Կարևորը ժողովրդի վստահությունն է: Դուք այն ունեք: Դա երևում է ընտրությունների արդյունքներից: Դա շատ կարևոր է: Երկրի կյանքում նման բարդ պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման համար»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Փաշինյանն անդրադարձել է անվտանգությանն առնչվող հարցերին և դրանց շուրջ վերջերս տեղի ունեցող ակտիվ քննարկումներին: Վերջինս խոսել է տարածաշրջանում ստեղծված ոչ կայուն իրավիճակի մասին՝ ընդգծելով ՌԴ նախագահի և Ռուսաստանի դերակատարությունն ու ջանքերը հրադադարի կնքման հարցում:
«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում, և այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատումներով, թե ինչու է դա տեղի ունենում: Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս առիթով բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարցով քննարկում տեղի կունենա այսօր:
Անդրադառնալով 15 հայ ռազմագերիների վերադարձին՝ Փաշինյանը դարձյալ ընդգծել է ռուսական կողմի դերակատարությունն ու հիշատակել հունիսի 24-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը, որից մեկ շաբաթ անց տեղի է ունեցել ռազմագերիների վերադարձը:
Խոսելով տնտեսական համագործակցության և Հարավ-կովկասյան երկաթուղու կառուցման մասին՝ Փաշինյանը նշել է, որ այսօր լիարժեք թափով ընթանում է երկաթուղային համալիրների թարմացումը Հայաստանում:
Նրա խոսքով՝ խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվում, ընթացիկ տարում աճում է Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը, Հայաստանն այսօր արդեն ստացել է ավելի քան 110 000 չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
783 դիտում
19:53 27-01-2023
ՀՀ-ն չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Այս բաժնից
400 դիտում
11:17 07-11-2024
ՀՀ ՄԻՊ-ի պատվիրակության անդամները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին
1156 դիտում
10:35 07-11-2024
Չկանգնեցնեն մեզ ոստիկանները, խայտառակ լինենք․ Փաշինյանը Բուդապեշտում հեծանիվ է վարել (տեսանյութ)
1939 դիտում
23:58 06-11-2024
Գյումրիում շների մենամարտը բաժանող կնոջը ծեծել են. aravot.am