211652_close_icon

Իսրայելը ևս 16 ավիահարված է հասցրել Լիբանանին

views-count793 դիտում article-date 20:20 22-11-2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շրջաններին, հաղորդում է լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը։

«Օկուպացիոն ուժերի ինքնաթիռները 16 հարված են հասցրել մի քանի տարածքի, այդ թվում՝ Բեքաայի լեռնային Շմեստար շրջանին», – հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարավային Լիբանանի մի քանի շրջաններ ենթարկվել են իսրայելական ինքնաթիռների հարձակմանը։
 

Նմանատիպ նյութեր