Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հակառակ կողմից արձակված հրթիռի
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների «ստորգետնյա ենթակառուցվածքներին»՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի։
Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իսրայելցի զինվորականներին։
Իսրայելական կողմը չի նշել կետերը, որոնք թիրախավորված են եղել։ Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել էր ոչ բնակելի վայրում։