Իսրայելը ավիահարված Է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր՝ մայիսի 17-ին, ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում տեղակայված «Համաս» խմբավորման օբյեկտներին՝ ի պատասխան հրեական պետության դիրքերի գնդակոծման։
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը Twitter-ում գրել է. «Մեր կործանիչները «Համաս»-ի ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հյուսիսային մասում: Դրանցից չորսը պատկանում են ահաբեկիչների ռազմական համալիրին, երեքը կապված են զենքի արտադրության հետ: Գրոհն իրականացվել է՝ ի պատասխան Սդերոտ իսրայելական քաղաքի գնդացրային գնդակոծման և օրվա ընթացքում մեր ուժերին գնդակոծելու հետ կապված մի քանի միջադեպերի»։
Նշենք, որ մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են սկսվել Գազայի հատվածում՝ կապված Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ։