211652_close_icon

Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է զորավարժությունների ժամանակ երկու զինվորի մահվան մասին

views-count1228 դիտում article-date 21:10 20-11-2025
Իրանի ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է Թեհրանի նահանգի ուսումնական ճամբարում երիտասարդ գվարդիականների համար զորավարժությունների ժամանակ ԻՀՊԿ-ի երկու անդամների մահվան մասին, հաղորդում է Mehr-ը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու պատվավոր գվարդիականներ՝ պարոն Աբդոլհոսեյն Չերաղին և պարոն Հոսեյն Շարբատին, նահատակվել են Թեհրանի նահանգի ուսումնական ճամբարում երիտասարդ գվարդիականների զորավարժությունների ժամանակ»,- ասված է ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ զոհված զինվորները կհուղարկավորվեն ուրբաթ օրը՝ Իրանի մայրաքաղաքից հարավ գտնվող Շահրիյարում։

Նմանատիպ նյութեր