Սևանի մարզադպրոցում կայացել է սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կայացել է սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար՝ «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» Հնարավոր «Ծխից ազատ տուն» Սևանի կոալիցիան՝ համագործակցությամբ Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, հերթական անգամ GATHER-II-ի շրջանակներում իրականացրել է մարզական միջոցառում:
Այս անգամ մարզասերներին միավորել է սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարը:
Սեղանի թենիսի մրցաշար անցկացնելը եղել է նպատակային, քանի որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջև կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Սևանի կոալիցիային» տրամադրվել են սեղանի թենիս, սեղանի թենիսի հավաքածու, վերնաշապիկներ՝ «Եղիր ֆիզիկապես ակտիվ» վերտառությամբ, ինչպես նաև բասկետբոլի և վոլեյբոլի գնդակներ:
Սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարն անցկացվել է Սևան և Դիլիջան համայնքների մարզադպրոցների սաների միջև:
Մրցումներն անցկացվել են 7-14 և 15–18 տարեկան աղջիկներ և տղաների խմբերում։
Առաջին տեղը գրաված մարզիկները պարգևատրվել են Սևան համայնքի ղեկավարի պատվոգրով և գավաթով, 2-րդ և 3-րդ տեղ գրավածները՝ հավաստագրերով։
Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի շնորհակալագրին են արժանացել մրցաշարին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մարզիկները։
« Սևանի կոալիցիային տրամադրված մարզական միջոցները՝ սեղանի թենիսն իր հավաքածուով, սեղանի թենիսի գնդակներ, բասկետբոլի և վոլեյբոլի գնդակներ, նվիրաբերվել են Սևանի բազմագործառութային քոլեջին, Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական, Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցներին։ Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել են նաև վերնաշապիկներ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: