Մշակութային հանդիպում՝ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ․ էպիկենտրոնում ճանաչված ու սիրված բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանն էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես տեղեկանում ենք ճանաչված բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի ֆեյսբուքյան էջից, Բյուրականում տեղի է ունեցել մշակութային հանդիպում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ․
«Մշակութային հանդիպում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ (Նոյեմբերի 1, 2026, Բյուրական, Օրգով)
Գաղտնիք չէ, որ «խաղաղ աշխարհ» գաղափարի հիմքում խաղաղ գոյակցության պատրաստակամությունն է, փոխադարձ հարգանքը՝ մեկ ուրիշի պատմության, ցավի ու երազանքի հանդեպ։ Ոչինչ այնքան չի հեշտացնում այսպիսի ճանաչողությունը, որքան միևնույն սեղանի շուրջ բարեկամաբար բախվող բաժակների զնգոցը, ծիծաղն ու մտերմիկ զրույցը՝ ազգային ուտեստների բույրերի ներքո ու արվեստի համամարդկային լեզվով։ Երեկ այսպիսի մի միջավայր էր, որտեղ մեկ սեղանի շուրջ էին հավաքվել Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունը իրագործող եվրոպացի դեսպանները, որպես ընկերոջս՝ ականավոր դոկումենտալիստ ու կինոգործիչ Հարություն Խաչատրյանի արվեստի ու նրա հիմնադրած «Ոսկե Ծիրան» փառատոնի սիրահարներ ու բարեկամներ։ Ինձ համար առանձնապես թանկ էր նաև այն, որ հանդիպումը տեղի ունեցավ իմ և երջանկահիշատակ բժիշկ Նուբար Ջանոյանի բյուրականյան ամառանոցում, որը ի սկզբանե նախատեսված էր ընկերական, բայցև խոր ու բովանդակալից հանդիպումների համար։ Բնության այդ խելահեղ թաքստոցում հնարավոր կլիներ զվարճանալ, բանավիճել ու խորհել համամարդկային մտահոգությունների շուրջ՝ արվեստի ու մտերմության լեզվով միմյանց փոխանցելով այն, ինչն անհնար է արտահայտել չոր քաղաքական ելույթներով՝ ընդգծելով ոչ թե մեզ բաժանող գծերը, այլ այն պարզ ճշմարտությունը, ըստ որի մենք բոլորս միևնույն նավի ուղևորներ ենք, և որքան էլ տարբեր լինեն մեր պատմությունները, մեր ճակատագիրը նույնն է։ Իրոք, ներկայիս պայթուցիկ աշխարհում, նյութի, ուժի ու իշխանության պաշտամունքի այս օրերում դժվար է գերագնահատել փափուկ ուժի՝ դիվանագիտության կարևորությունը, որպես պատերազմի այլընտրանք կամ արվեստի դերը, որպես ԱԲ-ի միջավայրում մարդուն մարդ պահելու միջոց։ Օրը իսկապես կայացավ, և հույս ունեմ, որ հոգով հետզհետե աղքատացող ու անհյուրընկալ այս աշխարհում տարիներ անց իրենց երկրներում ու սեփական մենության մեջ այս դիվանագետները մի օր կկարոտեն Հայաստանը, որպես մարդկային ջերմության կղզյակ, որպես «հոգու ուզած տաղ»։
Երգ, որն արժե պահպանել… ամեն գնով»։
Սոնա Վանի կենսագրությունը
Սոնա Վան (Սոնա Անուշավանի Տեր-Հովհաննիսյան, փետրվարի 8, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ։
1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1978 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։ Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ Հեղինակ է քնարախոհական բանաստեղծությունների ժողովածուների («Լույսի ծվեններ», 1996, «Ես անուն չունեմ», 2003, «Ես ձայն եմ լսում», 2006, «Չառա անունով թռչունը», 2011)։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ինչպես նաև հեղինակ է բանաստեղծական 5 ժողովածուների, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն , վրացերեն, արաբերեն, լեհերեն ), տասնհինգը՝ առանձին գրքերով։
1996-1997 թվականներին եղել է «Եղիցի լույս» (Լոս Անջելես) գրական, մշակութային ամսագրի հրատարակիչ-խմբագիր։
2006 թվականից «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի հիմնադիրն է, գլխավոր խմբագիրը, հովանավորը, իսկ 2013 թվականից՝ նաև գլխավոր խմբագիրը։
Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հուշամեդալի, արժանացել է Կալիֆոռնիայի Առևտրի պալատի կողմից սահմանված «Կինը գրականության մեջ -2013» մրցանակին, Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական- մշակութային այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների։
2013-ին Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով։
Մրցանակներ
Բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանը Չինաստանում արժանացել է պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակի։ Չինաստանի արվեստի և մշակույթի ամենամյա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նրա «Լիբրետո անապատի համար» գրքի չինարեն թարգմանության շնորհանդեսը, որից հետո հանձնվել է մրցանակը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին` Չինաստանի Լու Չժոու քաղաքում։ Սոնա Վանը հայտնել է, որ սա Չինաստանում պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակն է` 1573 International Poetry Award: «Ինչ խոսք` որպես փոքր երկրի ներկայացուցիչ, հպարտություն է 1.5 միլիարդանոց կայսրությունից նման մրցանակ ստանալ»,-ասել է Սոնա Վանը։
Լեհաստանում տպագրված, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լիբրետո անապատի համար» գրքի` բարձր մակարդակով անցկացված շնորհանդեսում տիրող էներգետիկ մթնոլորտը, հետաքրքրաշարժ մի շարք գործոնների համակցությամբ, հայոց դարավոր կենսագրության ֆենոմեններից մեկի արտապատկերումն է։
Սոնա Վանի բանաստեղծական ժողովածուի լեհերեն տարբերակը, Նաիրա Մախչանյանի թարգմանությամբ, լույս է տեսել Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում։ Այստեղ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած գինեձոն-շնորհանդեսի ժամանակ Սոնա Վանին միանգամից շնորհվել է հեղինակավոր 2 բարձր պարգև` Եվրամիության ՀՈՄԵՐ մեդալ և Քլեմենս Յանիցկու անվան ՅԱՆԻՑԻՈՒՍ միջազգային գրական մրցանակ։
ՉԻՆԱՍՏԱՆ. 1573 Պոեզիայի միջազգային մրցանակ 2019 թ Ցիգուն քաղաքի «Պատվավոր քաղաքացի» պատվոգիր 2018 թ
ԵՎՐՈՊԱ Կորկիրա Մելաինա գրական մեդալ Lanicius Klement Janiki միջազգային մրցանակ Մարիա Կոնոպնիչկայի միջազգային մրցանակ «ՀՈՄԵՐ» պոեզիայի եվրոպական շքանշան - Բրյուսել Ֆենիկս պոեզիայի միջազգային մրցանակ Պետեր Կանավելիչ – Բանաստեղծների միջազգային մրցանակ «Դոնատ»-2021 Պոեզիայի միջազգային մրցանակ Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության ճանաչման մեդալ (2014)
2022 թվականի նոյեմբերի 4-ից 13-ը Չիլիում «Tras las Huellas del Poeta» պոեզիայի XVI փառատոնի միջոցառումներին մասնակցում էին 12 ազգությունների բանաստեղծներ Աֆրիկայից, Ամերիկայից, Ասիայից և Եվրոպայից։
Աշխարհահռչակ փառատոնը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյում․ Բոլենարի հանրակրթական դպրոցին նվիրված տեսանյութերից մեկն է՝ հայ բանաստեղծուհի Սոնա Վանի ներկայացմամբ, ով իր ժամանակն ու պոեզիան նվիրում է իր կողմից ցեղասպանությունը դատապարտելուն։ Ցեղասպանության թեմայով դասախոսությունը հնչեց նաև Սանտյագոյի կենտրոնական համալսարանում (Universidad Central de Santiago), որին անձամբ և առցանց ականջալուր եղան համալսարանի բոլոր ուսանողները։ Սոնա Վանին շնորհվեց պատվոգիր իր բացառիկ մասնակցության համար։
2022 թ․ Ամերիկյան «..Who is Who» երևելի կազմակերպության կողմից հատուկ պատվոգիր մասնագիտական բարձր ձեռքբերումների և հասարակական առաջընթացին նպաստելու համար
Հայ-ամերիկյան առևտրի պալատ-ի կողմից, Woman in Literature Woman in Excellence Pan Armenia հեռուստաընկերության կողմից արժանացել է Woman Influence մրցանակի
YALE Poetry Club – Ճանաչում Միջմշակութային հաղորդակցության ոսկե մեդալ
Հատուկ ճանաչման մրցանակ Գլենդելի քաղաքապետարանից, սենատոր Ադամ Շիֆը, ժողովի անդամ Անտոնի Պորտանտինոն
2023 թվին Marquis Who's Who-ից «HUMANITARIAN AWARD» մրցանակ