Բռնաբարելու եւ սպանելու համար մահապատժի է դատապարտվել Բանգլադեշի նախկին պաշտոնյան
Բանգլադեշի Պաշտպանության նախկին նախարար Սայեդ Մոհամեդ Կայսարը մահապատժի է դատապարտվել: Նրան մեղավոր են ճանաչել` 1971 թվականին Բանգլադեշի քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանություններ եւ բռնաբարություններ իրականացնելու գործով:
Նախկին նախարարը տասնհինգերորդ անձն է, որը Բանգլադեշում մահապատժի է ենթարկվում` ռազմական հանցագործություններ կատարելու համար: