Երևանում կայացավ «ԿԱՆԱԶ» անսամբլի 60-ամյակին նվիրված միջոցառումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 14-ի երեկոյան, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ԽՍՀՄ և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Սուրեն Գյանջումյանի հուշ-երեկոն, որը նվիրված էր նրա հիմնադրած «ԿԱՆԱԶ» անսամբլի 60-ամյակին։
Միջոցառումը մեկնարկեց «ԿԱՆԱԶ»-ի տարբեր սերունդների վետերան պարողների համատեղ բեմելով։ Այնուհետև՝ «ԿԱՆԱԶ»-ի վաղեմի ընկեր Սարգիս Նաջարյանի հանդիսավարությամբ խոսք տրվեց անվանի պարուսույցի ընկերներին ու սաներին։
Սուրեն Գյանջումյանի թոռնիկի և նրա ընկերոջ՝ կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի կատարումից հետո, կայացավ Սուրեն Գյանջումյանի կյանքի և մասնագիտական գործունեության մասին պատմող ֆիլմի պրեմիերան։
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին անվանի պարուսույցի վաղեմի ընկերները, սաները, բարեկամները և թողած մշակութային ժառանգության կրող ժամանակակից երիտասարդները։
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի