Ախալքալաքում կայացավ Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 22-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կայացավ Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված միջոցառումը։
Բացման խոսքով հանդես եկավ ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը, նա խոսեց Գևորգ Էմինի ստեղծագործական կյանքի մասին և ներկայացրեց Նինոծմինդայի ԵԿ-ի սան Զոյա Ղարսլյանին։
Զոյան մեկնարկեց միջոցառումը Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործության անզուգական ներկայացմամբ։
ԱԵԿ-ի ավագ սաները ներկայացրեցին Գևորգ Էմինի կենսագրությունը և «Յոթ երգ Հայաստանի մասին» ստեղծագործությունը։ Սաներից Ռոբերտը մարմնավորեց Էմինին, իսկ մյուսները ասմունքեցին Էմինի չափածոներից մի քանիսը՝ իրենց իսկ նախընտրությամբ: Հանդիսատեսը համակ ուշադրությամբ և ոգևորությամբ ունկնդրեց միջոցառումը։
Հայոց պատմության խմբակի պատասխանատու Վաչագան Ռստակյանը շնորհավորեց մեծն հայի 100 ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ստացված միջոցառման համար։
Մասնակիցներից երկուսին՝ Ռոբերտին և Ջոյաին տրվեցին հուշանվերներ՝ Գևորգ Էմինի դիմապատկերով։