211652_close_icon

«Հայաքվեն» կիրականացնի ՏԻՄ գալիք ընտրությունների մոնիթորինգը Վաղարշապատում

views-count820 դիտում article-date 16:58 14-11-2025
«Հայաքվե» նախաձեռնությունը կհետեւի Վաղարշապատում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Ինչպես նոյեմբերի 14-ի մամուլի ասուլիսում հայտնել է նախաձեռնության ներկայացուցիչ Ցոլակ Հակոբյանը, մոնիթորինգը կիրականացվի երկու ՀԿ-ների կողմից, որոնք կունենան 500 դիտորդներ։

123 դիտորդ հոկտեմբերի 27-ից իրականացնում է նախընտրական գործընթացների մոնիթորինգ։ Բոլոր 47 ընտրատեղամասերում՝ քաղաքում և գյուղերում, կլինեն երկուական դիտորդներ։ Նրանք կհետեւեն ընտրատեղամասերից դուրս իրավիճակին, հետո կներկայացնեն զեկույց։

Գործում է թեժ գիծ՝ 033 97 82 81 հեռախոսահամարով։

Նմանատիպ նյութեր