211652_close_icon

Ավտովթար Լոռու մարզում, բախվել են «Nissan Teana»-ն ու «KamAZ»-ը. վարորդներից մեկը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնականն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2014 դիտում article-date 10:54 13-11-2025
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Nissan Teana»-ի վարորդը եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնական Վոլոդյա Մխոյանը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թե ով է եղել վթարի մեղավորը, պարզ կլինի «ԱՊՊԱ»  փորձագետի եզրակացությունից հետո: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր