211652_close_icon

2025 թվականի ընթացքում Ամիօ բանկը սպասարկել է ավելի քան 1 միլիոն հաճախորդի

views-count529 դիտում article-date 12:53 12-11-2025
Եթե տարվա ընթացքում այցելել եք Ամիօ բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ կապ եք հաստատել զանգերի սպասարկման կենտրոնի հետ, ապա դուք մեկն եք այն մեկ միլիոն հաճախորդներից, որոնց Ամիօն սպասարկել է մեկ տարում։

Ամիօ բանկը, կարևորելով իր հիմնական արժեքը՝ մարդակենտրոն մոտեցումը, ձգտում է ծառայությունները դարձնել առավել հասանելի յուրաքանչյուրի համար։ Հենց այդ պատճառով բանկը սպասարկում է իր հաճախորդներին մի քանի հարթակներով՝
  • Նախընտրո՞ւմ եք անձամբ այցելել մասնաճյուղ՝ ընտրեք 35 մասնաճյուղերից որևէ մեկը Երևանում կամ մարզերում։ 2025 թվականին մասնաճյուղային ցանցում սպասարկվել է շուրջ 650,000 հաճախորդ։
  • Ցանկանո՞ւմ եք արագ լուծում մեկ զանգով՝ դիմեք շուրջօրյա 24/7 զանգերի կենտրոն, որը տարվա ընթացքում պատասխանել է ավելի քան 400,000 զանգի։
  • Նախընտրո՞ւմ եք թվային հարթակներ՝ օգտագործեք AMIO Mobile բազմաֆունկցիոնալ հավելվածը։
Առցանց սպասարկումն իրականացվում է նաև էլեկտրոնային նամակների և վիդեոբանկինգի միջոցով։

Բացի հասանելի ծառայություններից՝ Ամիօ բանկն ունի հատուկ առաջարկ իր նոր հաճախորդների համար․ բոլոր նրանք, ովքեր դարձել են բանկի հաճախորդ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո, ստանում են 5% քեշբեք Ամիօ քարտով կատարված գնումների համար։ Քեշբեքը կուտակվում է ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գործարքների դեպքում։ Հատուկ առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ամիօն շնորհակալություն է հայտնում իր բոլոր հաճախորդներին և պլանավորում է բազմաթիվ
բարելավման աշխատանքներ՝ հաճախորդների բանկային փորձառությունը ավելի հարմար, արագ և հաճելի դարձնելու համար։

Բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում ՝ Facebook, Instagram, LinkedIn։

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, բայց առաջնորդվում է նաև յուրաքանչյուր հաճախորդի կարծիքով։

Նմանատիպ նյութեր