Իսրայելը հարվածներ է հասցրել «Հիզբոլլահի» ենթակառուցվածքներին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող «Հիզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին:
Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Զինվորականները նշել են, որ Լիբանանի հարավում հարձակման է ենթարկվել «Հզբոլլահի» այն օբյեկտը, որտեղից ավելի վաղ հրթիռակոծվել էր Իսրայելը, և որտեղ վերջին ամիսներին գրանցվել էր «Հիզբոլլահի» անդամների ակտիվություն:
ՑԱԽԱԼ-ի փոխանցմամբ՝ Բեկաայի շրջանում հարվածներ են հասցվել ռազմավարական զենքի արտադրության և պահպանման օբյեկտներին:
««Հիզբոլլահի» ենթակառուցվածքի ներկայությունն ու գործողություններն այդ շրջաններում Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում են», - հայտարարել է ՑԱԽԱԼ-ը: