211652_close_icon

Ինձ համար ամենամեծ շոկը եղել են 2021թ. ընտրությունների արդյունքները․ Քոչարյան

views-count979 դիտում article-date 23:13 09-11-2025
Ինձ համար ամենամեծ շոկը եղել են 2021թ. ընտրությունների արդյունքները, երբ պարտություն ու զոհեր բերած մարդը չպետք է վերընտրվեր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, TV5-ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես վստահ էի, որ սա բերելու է ավելի ծանր հետեւանքների, և բերեց՝ Արցախի ամբողջական կորստի, նաև ՀՀ որոշակի մասի օկուպացիայի։

Կարծում եմ՝ հանրության մոտ բավական լուրջ վերագնահատման պրոցես գնաց և հիմա մեր ժողովրդի մեծ մասն այլ կերպ է մտածում։ Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը տվել է լսելու համար հաճելի խոստումներ, ձախողել է բոլորն անխտիր։ Չի կարող մեր ժողովուրդը դա չտեսնել։

Իրենք հիմա կենտրոնացել են խաղաղության օրակարգի վրա, որովհետեւ ուրիշ ասելիք չկա։ Հիմա պետք է այդ թեզը ֆետիշացնեն, ասեն՝ մնացածը երկրորդական է, մենք միակ ուժն ենք, որ բերում է խաղաղություն։ Դա ասում է մի մարդ, որը բերել է ամենասարսափելի պատերազմը, որի ժամանակ ունեցել ենք ամենից շատ զոհերը։ Հիմա փորձում է այդ մարդը դառնալ խաղաղություն բերող մարդ։ ՀՀ-ում ամենից խաղաղ տարիները եղել են իմ նախագահության տարիները»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր