211652_close_icon

Այդպես էլ ԵՊՀ չավարտածը և դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս. 1828 թվականի քարտեզում ոչ միայն Սևանը կա, այլև՝ Արցախը. Գեղամ Մանուկյան

views-count970 դիտում article-date 14:22 04-11-2025
Այդպես էլ ԵՊՀ չավարտածը եւ դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս... Այսօր էլ Ալիեւի փաստաբանությունն անելով, պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սեւակ անունը չի եղել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828 թվականի քարտեզն, օրինակ։ Այստեղ ոչ միայն Սեւանը կա, այլեւ՝ Արցախը։

Թերեւս հաջորդ անգամ գրքի փոխարեն սա փոխանցեմ։ Բայց հույս չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ չի հասկանա։ Ավելի ճիշտ, չի ուզի հասկանալ...»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր