211652_close_icon

Որպես աջակցության ակցիա, մի խումբ համախոհներ հունվարի 17-ին, կայցելեն Մայր Աթոռ, իրենց որդիական խոնարհումն ու եկեղեցու կողքին այս դժվարին ժամանակներում կանգնելու համար

views-count3337 դիտում article-date 13:19 17-01-2024


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տարիներ շարունակ տարվող տարաբնույթ պայքարը, սադրիչ գործողությունները վերջին շրջանում թևակոխել են առավել բացահայտ ու ագրեսիվ փուլ:

Բանը հասավ նրան, որ խափանվեց տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակման ավանդույթը:

Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել ոչ միայն նսեմացնել եկեղեցու դերը հայոց իրականության մեջ, այլև այն հավասարեցնել Հայաստանում գործող տասնյակ կրոնական կազմակերպություններին:

Ինչպես դարեր ի վեր, այսօր ևս եկեղեցին լինելու է հայության միավորման և ապագա հաղթանակների կերտման լավագույն կենտրոնը:

Ուստի, որպես աջակցության ակցիա, մի խումբ համախոհներով հունվարի 17ին, ժամը 15:00 կայցելենք Մայր Աթոռ, մեր որդիական խոնարհումն ու եկեղեցու կողքին այս դժվարին ժամանակներում կանգնելու ու միավորվելու կոչով կդիմենք համայն հայությանը:

«Հայկական Երազանք» կուսակցություն

«Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորում

Նմանատիպ նյութեր