211652_close_icon
views-count18962 դիտում article-date 20:03 20-07-2026

Արզնի բնակավայրում տարիներ շարունակ հակասանիտարական վիճակում գտնվող ու աղբավայր հիշեցնող հատվածը ամբողջությամբ վերածվել է բնության գողտրիկ անկյան, որը կրում է հերոսների անունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անցյալ տարվա հոկտեմբերին Կոտայքի մարզի Արզնի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Միրզոևի գլխավորությամբ բնակիչները ծառատունկ էին իրականացրել Արզնի համայնքում, և տարածքն ընտրվել էր ոչ պատահական։ Այդ վայրում տիրում էր գարշահոտ, հակասանիտարական վիճակ, ու Ֆ. Միրզոևը իր աշխատակազմի և համայնքի ողջ բնակիչների հետ նախ տարածքից հեռացրեցին մի քանի տոննա աղբ, ապա հողով ծածկեցին, իսկ հետո կատարեցին ծառատունկ։

Մինչ այդ որոշ չարախոսներ համացանցում բամբասանք էին տարածում, թե Ֆ. Միրզոևը այդ տարածքը իրենով է ուզում անել՝ ինչ-որ օբյեկտ կառուցելու համար, ու մինչ նման ուղեղից թոփալները փորձում էին հանրությանը մոլորեցնել, Ֆ. Միրզոևը ու իր աշխատակազմը ապացուցեցին, որ նման լուրեր տարածողները ուղեղի հետ կապված խնդիրներ ունեն, ու կատարվեց ծառատունկը։

Հուլիսի 17-ին, երբ այցելեցինք Արզնի բնակավայր, ականատես եղանք, որ ծառատունկը իր նպատակին է ծառայել, բոլոր ծառերը, այդ թվում՝ արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արզնի բնակավայրի հերոսների անուններով, առողջ էին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Տարիներ առաջ էս հատվածով քայլելիս պիտի հակագազ կրեիր, բայց արդեն մեկ տարի է ամբողջ տարածքը ոչ միայն օր օրի բարգավաճում է, այլ վերածվում է անտառի, կանաչ մի գողտրիկ վայրի, ու դա շնորհիվ մեր համայնքի ղեկավար Ֆ. Միրզոևի, նրա աշխատակազմի և ողջ գյուղի շնորհիվ, իսկ նրանք, ովքեր բարբաջում էին, այս պատկերը տեսնելիս գուցե ամաչեն իրենց կողմից տարիներ առաջ կեղծ լուրեր տարածելուց»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը վերջին տարիներին Կոտայքի մարզի Արզնի համայնքը՝ համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի գլխավորությամբ իր աշխաակազմով Արզնին օր օրի դարձնում էին անճանաչելի՝ իր դրական բոլոր իմաստներով: 

Հերթական հսկայածավալ ու ազգանվեր աշխատանքներն իրականացվել են համայնքում՝ համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի ու որ արդեն ավանդույթ է դարձել՝ համայնքի ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ու երեխաների կողմից: 
 
Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքի եկեղեցու հարակից տարածքը, որը նախկինում եղել էր Արզնի համայնքի սեփականությունը, տարիներ առաջ ինչ-որ անձ իրենով էր արել, ու Ֆ. Միրզոևի, Կոտայքի մարզպետարանի շնորհիվ երկար ու ձիգ ամիսների պայքարից հետո այն վերադարձվել էր համայնքին և առաջինը, երբ սկսեցին այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել համայնքի ղեկավարն ու նրա աշխատակազմը, մի քանի տոննա աղբ հեռացնելն էր:
 
Այդ տարածքում նույնիսկ տիրում էր գարշահոտ վիճակ և մաքրելուց հետո հողային աշխատանքներ իրականացվեցին, իսկ այդ ընթացքում մի քանի դատարկագլուխներ սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել, թե իբրև Ֆ. Միրզոևը այդ տարածքի վրա աչք էր դրել ու քարե շինություն էր կառուցելու: 

Այս դեպքում այդ չարախոսները երազախաբ եղան ու դրա ապացույցը հոկտեմբերի 26-ին ամբողջ տարածքում իրականացված ծառատունկ է, տնկվեցին 6 տեսակի 150-ից ավելի ծառեր ու տնկվեցին նաև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների անուններով, որոնք ծնվել ու մեծացել էին Արզնի համայնքում ու հիմա ամեն հերոս իր անվանական ծառն ունի: 

Երեխաները այնպես էին ոգևորվել, որ ասում էին.
 
«Մենք ինքներս ենք խնամելու մեր տնկած ծառերը, որովհետև մեր համայնքն էլ անմասն չմնաց Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահելու գործում: Մենք ուրախ ենք, որ տարիներ հետո հպարտանալու ենք, որ այս գեղեցիկ ծառատունկին նաև մենք ենք մասնակցել»:
 
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ առաջիկայում նաև այդ տարածքը, որը վերածվելու է մի իսկական զբոսայգու, բնության մի գողտրիկ անկյան, տեղադրվելու են նստարաններ, անցկացվելու է արտաքին լուսավորություն՝ լեդ լույսերով: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր